Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյան
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1952 թ. Հալեպ, Սիրիա։ Ավազանի անունը՝ Վրեժ։
1959-1964 թթ. - Բեյրութի Վահան Թեքեյանի անվան տարրական դպրոց։
1964-1967 թթ. - Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան միջնակարգ դպրոց։
1967-1973 թթ. – Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։
1974-1975 թթ. - Քենթերբերիի (Անգլիա) Ս. Օգոստինոսի դպրոց (հովվական աստվածաբանություն)։
1975-1978 թթ. - Լոնդոնի Քինգս քոլեջ (աստվածաբանության բակալավր):
1978-1979 թթ. - Շոտլանդիա Ս. Անդրե դպրոց:
1992-1993 թթ. - Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարան (պատմության մագիստրոս):
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1973 թ. – սարկավագ՝ ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի։
1975 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։
1983 թ.- մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։ Թեզ՝ «Վանական շարժման սկզբնավորությունը Հայաստանում»։
1986 թ. - ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի։ Թեզ՝ «Ս. Բարսեղ Կեսարացու կանոնները»։
2011 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
2019 թ. - արքության պատիվ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։
- Պաշտոնավարություն
1973-1974 թթ. - կաթողիկոսարանի քարտուղար։
1979-1981 թթ. Լոնդոնի Ս. Պետրոս եկեղեցու հոգևոր հովիվ:
1981-1986 թթ.- Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ, դասախոս (Նոր Կտակարանի ներածություն, Ընդհանուր եկեղեցու պատմություն):
1986-1988 թթ. -ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ։
1988-1990 թթ. - Նյու Ջերսիի (ԱՄՆ) Ս. Ստեփաննոս եկեղեցու հոգևոր հովիվ։
1991-1995 թթ. - ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ։
1995-1999 թթ. -Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ։
2000-2002 թթ - Դալլասի (ԱՄՆ) Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ։
2002-2007 թթ. - Ֆիլադելֆիայի Ս.Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ։
2002-2010 թթ. - ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդական փոխանորդ։
2010-2013 թթ. - Հայ Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի
հայրապետական պատվիրակ։
2013 թ.-ից - Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ։